среда, 4 февраля 2015 г.

Providing Education for 150 children in Armenia ծրագիր. oր1


 Լավ սկիզբը լավ ընթացքի ու ավարտի 

երաշխիքն է



Այսպիսով սկսվեց Providing Education for 150 children in Armenia ծրագիրը Կոտայքում: Առաջին օրը,իհարկե, բարդ էր ու պատասխանատու:Նախապես մեր կողմից կատարվել էին բոլոր կազմակերպչական աշխատանքները: Իմանանալով ծրագրի մասին՝ Հրազդանի թիվ 2. հիմնական դպրոցի տնօրինությունը սիրով համաձայնեց օգնել մեզ՝ տրամադրելով դասասենյակ և համապատասխան պայմաններ:Ծրագրի մասնակից երեխաներն արդեն ընտրված էին և մեզ մնում էր միայն ճիշտ լուծել մեր առջև դրված խնդիրը:
Երբ առաջին անգամ մտանք դասասենյակ,երեխաները մի փոքր թերահավատ աչքերով էին մեզ նայում,սակայն շատ կարճ ժամանակում մենք ընկերացանք ու բոլորը սիրով ու ուշադրությամբ լսում էին:Նախ ծանոթացանք: Ծանոթությունը ավելի պատկերավոր դարձնելու համար կազմակերպեցինք հետաքրքիր խաղ,որտեղ բոլորը ներկայացնում էին իրենց:Ներկայացնում էին իրենց բնավորության դրական ու բացասական կողմերը,այն ինչը սիրում են կամ չեն սիրում:Սա օգնեց ստեղծել ավելի անմիջական ու անկեղծ միջավայր:Հետո ներկայացրինք Զարթոնք-89 ԲՀԿ-ն,Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնը և նրանց գործունեությունը:Մասնակիցներից ոմանք  նույնիսկ ցանկություն հայտնեցին միանալ մեր մեծ ընտանիքին:Նախնական գիտելիքների ստուգումից հետո կարդացինք օրվա համար նախատեսված <<Վահագն>>և <<Աստղիկ>> հայկական առասպելները,անդրադարձանք հեթանոսական կրոնին,հեթանոսությունից քրիստոնեության անցմանը,Մասնակիցները կիսվեցին իրենց գիտելիքներով և նոր գիտելիքներ ստացան:Քննարկումը շատ հետաքրքիր և բավական թեժ ստացվեց::Օրվա բարդագույն մասը ամենաակտիվ մասնակցի ընտրությունն էր,որին,ծրագրի մասնակիցներն ընտրեցին քվեարկության միջոցով:Օրվա վերջում բոլոր մասնակիցները փոքրիկ նվերներ ստացան,իսկ ամենաակտիվը՝Լևոնը,ստացավ puzzle՝որպես նվեր:Վերջում ամփոփեցինք օրն ու իրար հրաժեշտ տվեցինք՝ կրկին հանդիպելու պայմանով:


























Providing Education for 150 children in Armenia ծրագիր.փուլ I

Կոտայքի մարզի Երիտասարդ լրագրողների առցանց կենտոնը՝ԿԵԼԱԿ-ը, սկսեց  իրականացնել Providing Education for 150 children in Armenia ծրագիրը:Ծրագրի նպատակը Հայաստանի բոլոր մարզերում ուսման մեջ որոշակի դժվարություններ ունեցող 10-15 տարեկան երեխաներին կրթության մեջ ներգրավելը,նրանց գիտելիքներն ամրապնդելն ու նոր գիտելիքներ տալն է:Ծրագիրն արդեն հաջողությամբ իրականացվել էր Լոռվա,Շիրակի,Արագածոտնի,Արմավիրի,Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի ԵԼԱԿ-ների կողմից:Ուսումնասիրելով նրանց փորձը,նրանց հաջողություններն ու ձախողումները՝ մենք սկսեցինք իրականացնել ծրագիրը:Ծրագիրն ութօրյա է:Նախատեսված են մեկժամյա  հետաքրքիր և ուսուցողական պարապմունքներ:Թե ինչպես են անցնում մեր պարապմունքները,կարող եք հետևել մեր բլոգում: