Մեր մարզը

Այս բաժնում կներկայացնենք համառոտ տեղեկություններ Կոտայքի մարզի քաղաքների,տեսարժան վայրերի,պատմամշակութային կոթողների մասին:

Հրազդան


 Հրազդան քաղաքը Հյոււսիսից եզերված է Փամբակի լեռնաշղթայով, հարավ - արեւմուտքից` Ծաղկունյաց լեռնաշղթայով Արեւելքից սահմանն անցնում է Գեղամա լեռնաշղթայով` մինչեւ Գութանասարի գագաթը:Հրազդան քաղաքը տեղակայված է Հայաստանի հյուսիս - արեւելյան մասում: Քաղաքի տերիտորիայով հոսում է Հրազդան գետը, որի մեջ թափվում են Մարմարիկ եւ Աղվերան գետակները: Համայնքը գտնվում է ծովի մակերեւույթից 1600 - 1750մ բարձրության վրա: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 5,5 -6 C: Տարեկան տեղումների քանակը կազմում է 715 - 730մմ: Հրազդանը որպես հանրապետական ենթակայության քաղաք կազմավորվել է 1959 թվականին` իր մեջ ներառելով Ախտա, Աղբյուրակ, Աթարբեկյան, Ջրառատ, Մաքրավան եւ Կաքավաձոր գյուղերը: Քաղաքը գտնվում է Հրազդան գետի վերին հոսանքում, Երեւանից 45 կմ հյուսիս, ծովի մակերեւույթից 1700-1850 մետր բարձրության վրա: Քաղաքի հին բնակիչները եկել են Մակուից, Սալմաստից, Սասունից, Ղարսից, Խոյից, Մուշից` 1926 - 29թթ.: Սովետական շրջանում Հրազդանում բնակություն են հաստատել Հայաստանի մյուս շրջաններից, միութենական այլ հանրապետություններից եկած քաղաքացիներ եւ սփյուռքահայեր: 1980-ական թվականներին Հրազդանը եղել է հանրապետության արդյունաբերական խոշոր քաղաքներից, ունեցել է 12 խոշոր ձեռնարկություններ, այդ թվում’ ՙՀրազդանմեքենան՚` շուրջ 10000, ՙԿեչառք՚-ը’ 2800, ՙԴվին՚-ը’ 1100, Ցեմենտի գործարանը’ 860 եւ Հրազդանի ՋԷԿ-ը’ 1040 աշխատողներով: 1995թ. դեկտեմբերից Հրազդանը դարձել է Կոտայքի մարզկենտրոն: Քաղաքն ունի 1 քոլեջ, 2 ուսումնարան, 13 հանրակրթական, 1 ավագ եւ 1 հատուկ դպրոցներ, 14 մսուր-մանկապարտեզներ, 10 գրադարաններ, 2 սպորտային, 2 երաժշտական, 2 մանկական արվեստի դպրոցներ, 1 դրամատիկական թատրոն: Վերջերս հիմնադրվել են քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործական, մշակույթի եւ երիտասարդական մարզամշակույթային ուսումնական կենտրոնները, ձմեռային մարզաձեւերի , մանկապատանեկան մարզադպրոցները: Քաղաքում կա 2 հիվանդանոց, 4 պոլիկլինիկա եւ այլ սոցիալ-կենցաղային օբյեկտներ: Վերջին տարիներին հիմնադրվել են 2 մասնավոր ԲՈՒՀ -եր: Քանի որ քաղաքը հիմնվել է վեց գյուղերի բազայի վրա, ուստի այն ձգված է ավելի քան 22 կմ, որը ստեղծում է լրացուցիչ դժվարություններ կոմունալ-կենցաղային սպասարկումների, ճանապարհային վերանորոգումների եւ պահպանման գործում: Ախտայի առաջին հատակագիծը մշակվել է 1927-28թթ.` ճարտարապետ Թամանյանի կողմից: Հաջորդ նախագիծը կազմվել է 1961-63թթ.` ճարտարապետ Մարկ Գրիգորյանի գլխավորությամբ եւ նախատեսված է եղել մինչեւ 1980թ. ընկած ժամանակահատվածի համար: Քաղաքի վերջին գլխավոր հատակագիծը մշակված է 1981-2000թթ. ժամկետային հաշվարկով, սակայն օբյեկտիվ պատճառներով այն չի իրագործվել: Ներկա իրավիճակն ունի որոշակի շեղում այդ հատակագծից, հատկապես նոր կառուցապատվող թաղամասերի առումով










Աբովյան


 Քաղաք Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում։
Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1360 մ բարձրության վրա։ Գտնվում է Երևանից 10 կմ հյուսիս-արևելք և 36 կմ հարավ-արևելք մարզկենտրոն Հրազդանից։
Համարվում է Երևան քաղաքի արբանյակը։ Աբովյան քաղաքով է անցնում Երևանը հանրապետության հյուսիս-արևելքին կապող ավտոճանապարհը, ինչպես նաև երկաթգիծը։ Այս պատճառով Աբովյանը երբեմն անվանում են Երևանի «հյուսիսային դարպաս»։
Աբովյանի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ հայտնաբերվել են Արգիշտի Ա (մ.թ.ա. VIII-րդ դ.) սեպագիր արձանագրություն, քաղաքի հարավային մասում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։ Քաղաքի եզրում են գտնվում «Էլառ-Դարանի» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ-1-ին հզմ.) և Սուրբ Ստեփանոս եկեղեցին (Ուրուբա, Դարանի, Էլար)։
Մինչև 1961 թ. կոչվել է Էլար. վերանվանվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի։ Քաղաք է 1963 թ-ից։ Նախաուրարտական շրջանում կոչվել էԴարանի::



Комментариев нет:

Отправить комментарий