Մեր մասին

    <<ԿԵԼԱԿ>>-ը կամ <<Կոտայքի երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնը>> ունի ստեղծման հետաքրքիր պատմություն:Մենք այժմ <<Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի>> ներկայացուցիչներն ենք Կոտայքի մարզում:
Ամեն ինչ սկսվեց այն բանից,որ իմացանք <<Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի>> կողմից իրականացվող <<Համայնքի երիտասարդների ձայնը>> ծրագրի մասին,որի էությունը կայանում է նրանում,որ տարբեր համայնքների երիտասարդներ պետք է ներկայացնեին իրենց հուզող համայնքային խնդիրները տեսանյութի միջոցով: Մենք որոշեցինք նույնպես մասնակցություն  ունենալ այդ ծրագրին և ներկայացնել  մեր համայնքի խնդիրները: Ընտրեցինք այնպիսի հիմնախնդիր,որն իրոք արդիական կլինի և առավելապես կհուզի հենց երիտասարդներին : Հրազդան քաղաքում գրեթե չկան ժամանցային վայրեր,զբոսայգիներ ու պուրակներ: Մենք անդրադարձանք հենց այդ խնդրին`ներկայացնելով թաղամասի միակ զբոսայգու անբարեկարգ դրությունը:Տեսանյութ նկարելը բավականին դժվար էր մեզ՝անփորձ երիտասարդներիս համար,բայց մենք միասնական ջանքերով կարողացանք հաղթահարել այս դժվարությունը:Հոլովակը,իհարկե,ուներ բազում թերություններ,սակայն ամեն ինչ սիրով էինք արել ու կարծում եմ,որ դա էր պատճառը,որ մենք հաղթանակ ունեցանք ծրագրում:Իսկ հաղթանակը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալու ԵԼԱԿ-ի անդամներին,շփվելու նրանց հետ:
  Այսօր մենք արդեն մեծ ու գեղեցիկ մի ընտանիք ենք:Մեր թիմը համալրվել է նոր անդամներով:Միասին փորձում ենք բարձրաձայնել մեր մարզի խնդիրները,լուծումներ ենք առաջարկում:Ունենք ֆեյսբուքյան խումբ,որը հիանալի հարթակ է առաջարկներ լսելու և քննարկումներ իրականացնելու համար:Հուսով ենք ենք,որ այն,ինչ անում ենք,մեծ օգուտ կբերի մեր մարզին:Մենք վստահ ենք,որ համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք անել ամեն ինչ:Չէ՞ որ մենք երիտասարդներ ենք,և մեր համայնքի,մեր մարզի,մեր երկրի ապագան հենց մեր ձեռքերում է:Մենք ցանկանում ենք ապացուցել,որ մենք մեր ապագայի տերերն ենք,որ մենք կարող ենք ունենալ ավելի լավը,ավելի գեղեցիկը և արժանի ենք դրան:



   Մեր դռները միշտ բաց են բոլոր նրանց համար,ովքեր հետաքրքրված են այս աշխատանքներով: Մանրամասների համար կարող եք գրել մեզ հետևյալ հասցեով՝   kelak.hrazdan@mail.ru:

Комментариев нет:

Отправить комментарий